«Պարտիզանի» կիսապաշտպան Զորան Տոշիչը ուշագրավ դեպքեր է հիշել Ռուսաստանում իր կարիերայից։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հանդես է եկել ԲԿՄԱ-ում։
«Օղին շատ տարածված է Ռուսաստանում, բայց ռուսները նաև վիսկի են խմում։ Նրանք վիսկին խմում են այնպես, ինչպես ջուրը։
Երբ բարում նստում էինք, ես մինչդեռ հյութ էի պատվիրում, ռուս տղաներն արդեն վիսկին վերջացրած էին լինում։
Ամեն դեպքում նրանք սերբերին լավ են վերաբերվում»,- Տոշիչի խոսքն է մեջբերել «Спортски журнал»-ը։