«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը ընդգծել է, որ իր թիմի խաղամակարդակը համապատասխանում է ՉԼ-ի կիսաեզրափակիչ հասած «Մանչեսթեր Սիթիի», «Ռեալի», «Չելսիի» ու ՊՍԺ-ի խաղամակարդակներին:
«Իրականությունն այն է, որ նրանք խաղում են ՉԼ-ում, մենք՝ ԵԼ-ում, բայց երբ նայում ես խաղերը, հասկանում ես, որ խաղամակարդակների տարբերություն գրեթե չկա: Պետք է հետևողական լինել: Երբեմն, ամենափոքր դետալները մեր դեմ էին: Ես ցանկանում էի, որ մենք լինենք ՉԼ-ում, բայց ստացվեց այսպես: Հիմա կրկին դրա հնարավորությունն ունենք: Ես զգում եմ, որ մենք դրա համար բավարարն արել ենք ու կրկին կարող ենք զգալ լավագույնների շարքում խաղալու «համը» ու, սխալներից դասեր քաղելով, շարժվել առաջ»,-ասել է Սուլշերը:
Հիշեցնենք, որ ԵԼ-ի ընթացիկ խաղարկությունում «Յունայթեդը» եզրափակչի ուղեգիրը կվիճարկի «Ռոմայի» հետ: