«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին եվրագավաթներում խփել է իր 50-րդ գոլը: Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Գրանադայի» դարպասը խփած գնդակը 34-ամյա ֆուտբոլիստի համար հոբելյանական էր:
Sky Sports Statto-ի համաձայն ՝ Կավանին առաջին ուրուգվայցին է, ով 50 գոլի հեղինակ է դարձել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում:
Հարավային Ամերիկայի ներկայացուցիչ խաղացողներից միայն երեքն էին նախկինում հասել այդպիսի ցուցանիշի՝ Լիոնել Մեսսին, Սերխիո Ագուերոն և Ալֆրեդո դի Ստեֆանոն: