Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է օրեր առաջ ծանրորդի մասնակցությամբ տեղի ունեցած դժբախտ պատահարի առթիվ հարուցված քրեական գործին.
«Հարգելի լրագրողներ, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վերջինի պաշտպանները՝ ես և իմ գործընկեր՝ փաստաբան Ռուբեն Բալոյանը խնդրում ենք ներողամիտ լինել դեպքի վերաբերյալ առանձին-առանձին հնչեցված հարցերին չպատասխանելու մեր մոտեցման կապակցությամբ, ուստի խոստանում ենք առաջիկայում որևէ ձևաչափով ընդհանուր տեղեկատվություն տրամադրել՝ քրեական գործով նախաքննության շահերը հաշվի առնելով։ Այս պահին կարող ենք ընդամենը նշել, որ տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկը ապահովագրված չի կարող լինել»,-ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել նույն օրը, երբ ծանրորդները վերադարձել էին ԵԱ-ից: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեկան գործ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: