Հայաստանի ազգային հավաքականի ու «Աստանայի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը մոտ ժամանակներս կհեռանա ղազախական ակումբից։ Այս մասին հաղորդում է Vesti.kz-ն։
Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստն ուզում է ուժերը փորձել եվրոպական առաջնությունում։ Բարսեղյանը նաև դժգոհ է, որ «Աստանայում» աշխատավարձերի ուշացումներից։ Վերջերս տված հարցազրույցներից մեկում խաղացողն ասել է, որ կցանկանար հեռանալ Ղազախստանից։