Այսօր՝ ապրիլի 15-ին, կայացավ Vbet ՀՊԼ 20-րդ տուրի «Արարատ-Արմենիա»-«Շիրակ» հանդիպումը։
Հանդիպման առաջին խաղակեսում տանտերերը ստացան զգալի առավելություն․ նախ հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց Օտուբանջոն, իսկ րոպեներ անց երևանյան թիմի առավելությունը կրկնապատկեց Ալեքսանդր Կարապետյանը։ Առաջին խաղակեսն ավարտվեց 2-0 հաշվով։
Հանդիպման երկրորդ խաղակեսն էլ անցավ «Արարատ-Արմենիայի» առավելությամբ, սակայն աչքի կարողացան ընկնել հյուրերը․ հանդիպման 71-րդ րոպեին 11-մետրանոց տուգանային հարվածն անվրեպ իրացրեց Ստանոևիչը։ Դա երկրորդ խաղակեսում միակ գնդակն էր, և այդպիսով տանտերերը հաղթեցին 2-1 հաշվով։
Այս խաղից հետո 28 միավորով «Արարատ-Արմենիան» կիսում է մրցաշարային աղյուսակի 2-3-րդ հորիզոնականը «Արարատի» հետ, որն իր հանդիպումն այս տուրում կանցկացնի քիչ հետո, իսկ «Շիրակը» 9 միավորով 9-րդ տեղում է։