Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել մյունխենյան ակումբը:
France Football- ի տեղեկություններով ՝ Նոյերը դժգոհ է այն հանգամանքից, որ «Շալկե 04»-ի դարպասապահ Ալեքսանդր Նյուբելը ամռանը կտեղափոխվի «Բավարիա»:
«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը Նոյերին առաջարկել է հրաժարվել խաղերի մի մասից՝ հօգուտ ապագա թիմակիցի:
Փորձառու ֆուտբոլիստը մերժել է այդ առաջարկը, քանի որ չի պատրաստվում զիջել հիմնական դարպասապահի դերը:
Նշվում է, որ եթե 33-ամյա դարպասապահը որոշի հեռանալ մյունխենյան ակումբից, ապա Թուրինի «Յուվենտուսը» կլինի նրա հավանական գնորդներից մեկը:
Հիշեցնենք, որ 23- ամյա Նյուբելը այս մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի «Բավարիա» ՝ կնքելով 5 տարվա պայմանագիր: