Սլովակիայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Ժիլինան» արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթել է «Զլատե Մորավցեին» և դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 69-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում «Ժիլինան» սեփական հարկի տակ ընդունել է «Պոդբրեզովային» և հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթանակ տանելով՝ դուրս էր եկել քառորդ եզրափակիչ: Այդ խաղում ևս Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» մեկնարկային կազմում էր դուրս եկել խաղադաշտ և փոխարինվել էր 62-րդ րոպեին: