Իտալիայի գավաթի խաղարկությունում մեկնարկել է 1/8 եզրափակիչ փուլը:
«Նապոլին» սեփական հարկի տակ ընդունել էր «Պերուջային»: Խաղն անցավ նեապոլական թիմի առավելությամբ ու ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:0:
2 գոլն էլ խփեց Լորենցո Ինսինյեն. երկուսն էլ՝ 11 մետրանոց հարվածի շնորհիվ: «Նապոլին» հաղթեց ու դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ: