Ապրիլի 19-25-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կկայանա ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Այսօր, Օլիմպավանում հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակեց այն ըմբիշների անունները, որոնք կմասնակցեն առաջիկայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որը վարկանիշային չէ Տոկիո-2020-ի համար:
Վարշավա կմեկնեն հետևյալ ըմբիշները.
65կգ Թադևոսյան Գևորգ
70կգ Անդրեասյան Արման
74կգ Ալիխանյան Հրայր
79կգ Ավագյան Արման
92կգ Գալստյան Մարզպետ
Եվրոպայի առաջնությանը հավաքականի առաջատար ըմբիշներ Վազգեն Թևանյանն ու Արսեն Հարությունյանը չեն մասնակցի: