Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտարարեց ԵԱ մեկնող ըմբիշների անունները:
Քանի որ առջևում Տոկիո-2020-ն է, վարկանիշ ունեցող հավաքականի առաջատարները՝ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը չեն մասնակցի մայրցամաքի առաջնությանը:
Թե ինչու է Հայաստանը ներկայացված լինելու 5 քաշային կարգում, Կուրղինյանը նշեց, որ առջևում Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն է ու նպատակահարմար է, որ մի քանիսը մասնակցեն այդ մրցաշարին:
Հավաքականի գլխավոր մարզիչը հավելեց, որ մայիսին կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարի մասնակիցների կազմը կորոշվի Եվրոպայի առաջնությունից հետո: