Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ամփոփեց ազատ ոճային ըմբիշների ելույթները Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում.
«57 և 65 կգ քաշային կարգերում հանդես եկան Արսեն Հարությունյանն ու Վազեն Թևանյանը: Շատ լավ ելույթ ունեցան և լուրջ հայտ ներկայացրին Տոկիո-2020-ում մեդալ նվաճելու հարցում: Սոֆիայում ևս մեկ մրցաշար ունենք, մյուսները ևս հնարավորություն կստանան ու, հուսանք՝ լավ հանդես կգան:
Տղաներն ուրախացրին ամբողջ հայ ազգին: Տպավորություն էր, որ ամբողջ դահլիճը խոսում է Արսենի ու Վազգենի մասին: Կաշխատենք, որ հետագայում ևս ուրախացնեն:
Երբ ասացի, որ տղաները մի քանի անգամ ավելի լավ հանդես եկան, քան սպասում էինք, նկատի ունեի վստահ գոտեմարտելը: Սպասելի էին ուղեգրերը, բայց նույնիսկ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան առանձին նյութով էր անդրադարձել ու ասում էին, որ նոր ծագող աստղեր են ի հայտ եկել»:
Նաև հոգեբանների հետ աշխատանքը տվեց իր արդյունքը: Շատ ուրախ եմ, որ մեր տղաներն արդեն հոգեբանների հետ են աշխատում, իսկ նախկինում չգիտեմ՝ ինչու չկար նման մշակույթ»,-ասաց Կուրղինյանը: