Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունից այսօր վերադարձավ Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրուցել է Կարեն Ավագյանը։
«Շատ լավ տպավորություններ ունեմ։ Հաղթանակին պատրաստվել էի, սպասված հաղթանակ էր։ Սպասում եմ ընտանիքիս հետ հանդիպմանը։
Այս առաջնությունից հետո կպատրաստվեմ հաջորդ մրցաշարերին, երևի թե մինչև 23 տարեկանների Եվրապայի առաջնությանը։ Հույս ունեմ, որ այս տարի կանցկացվի նաև մեծահասակների ԱԱ-ն»,- ասել է Ավագյանը։
Կարեն Ավագյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտում ցույց տալով 375 կգ՝ պոկելով 170 և հրելով 200 կգ-անոց ծանրաձողը: Ավագյանը պոկում վարժությունում նվաճեց նաև փոքր ոսկե մեդալ:























































