«Գրոնինգենի» հարձակվող Արյեն Ռոբենը խոսել է իր ապագայի մասին: 37-ամյա խաղացողի պայմանագիրը նիդերլանդական ակումբի հետ ավարտվում է այս ամռանը:
«Հաջորդ մրցաշրջանում ևս կխաղա՞մ: Համոզված չեմ, որ կինս հավանություն կտա այդ որոշմանը: Եկեք նախ տեսնենք, թե ինչպես կդասավորվեն առաջիկա մի քանի շաբաթները», – մեջբերում է հարձակվողին RMC Sport-ը:
Ռոբենը «Գրոնինգենի» սան է: 2019-ին ֆուտբոլիստը որոշեց ավաևտել կարիերան, բայց 2020-ին նա վերսկսեց այն՝ օգնելու իր հարազատ ակումբին, որը ֆինանսական դժվարություններ ուներ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: