Լա լիգայի 30-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվել էր «Բետիսին» ու չկարողացավ հաղթանակ տանել։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
Բոլոր գոլերը խփվեցին առաջին կեսում։ 5-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Կարասկոն, իսկ 20-րդ րոպեին Տելոն հավասարեցրեց այն։ Թիմերին ավելին անել չհաջողվեց։
Սիմեոնեի սաները առաջին տեղում են՝ Մադրիդի «Ռեալից» առաջ լինելով 1 միավորով։