«Ռոմայի» դարպասապահ Պաու Լոպեսը ճանաչվել է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Հինգշաբթի օրը «Ռոման» Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում 2:1 հաշվով հաղթեց «Այաքսին»: Հանդիպման գլխավոր մրցավար Սերգեյ Կարասևը 53-րդ րոպեին տուգանային նշանակեց «Ռոմայի» դարպասին, բայց Լոպեսը որսաց Դուշան Տադիչի հարվածը:
Դրանից հետո «Ռոմայի» խաղացողները խփեցին երկու գնդակ և կամային հաղթանակ տարան:



























































