Շրթունքների ընթերցմամբ զբաղվող ընկերությունը չի հայտնաբերել «Կադիսի» պաշտպան Խուան Կալայի կողմից «Վալենսիայի» պաշտպան Մուկտար Դիակաբիի նկատմամբ ռասիստական արտահայտություններ: Ավելի վաղ Լա Լիգան դիմել էր փորձագետների ծառայություններին:
Ըստ Cadena Cope-ի ՝ ընկերության զեկույցում ասվում է, որ Դիակաբիի հասցեին ոչ մի ռասիստական արտահյտություն չի եղել:
Այսպիսով, դա չի հաստատում Դիակաբիի այն հայտարարությունը, որ Կալան իր հասցեին ռասիստական արտահայտություններ է հնչեցրել: