ՄՅՈՒ-ի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է հեռանալ թիմից։
Ինչպես հաղորդում է ESPN-ն՝ ուրուգվայցին ավելի մոտ է «Բոկա Խունիորս» տեղափոխվելուն, քան երբևէ։ Նրա հետ բանակցություններ է վարում անձամբ ակումբի փոխնախագահ Խուան Ռոման Ռիկելմեն։
Հարձակվողի պայմանագիրն ՄՅՈՒ-ի հետ նախատեսված է մինչև 2021-ի ամառ՝ ևս մեկ տարով այն երկարաձգելու հնարավորությամբ։
Ընթացիկ մրցաշրջանում Կավանին մասնակցել է ԱՊԼ 19 խաղի ու խփել 6 գոլ։