Ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը խոսել է «Ռեալից»՝ 2019 թ-ին հեռանալու մասին.
«Դժվար շրջան էր: Լինում են պահեր, երբ պետք է դժվարին որոշում կայացնես: Ես մեծ սիրով եմ վերաբերվում «Ռեալին» ու բոլոր խաղացողներին, քանի որ նրանք ինձ շատ լավ են վերաբերվել. այնպես, ինչպես Զիդանը:
Մենք ունենք ընդհանուր պատմություն ու այն հավերժ կմնա մերը, բայց կան բաներ, որոնք հնարավոր չէ կարգավորել: Ես հավատում եմ Աստծուն ու նա ինձ խորհուրդ տվեց լքել Մադրիդը»,-ասել է Նավասը:
Չիլիացին «Ռեալի» կազմում խաղացել է 2014-2019 թթ. ու այդ ընթացքում նվաճել է 11 տիտղոս: