ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը մկանային վնասվածք է ստացել ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղում, որում Կոստա-Ռիկայի ընտրանին 1-2 հաշվով պարտություն է կրել:
34-ամյա դարպասապահը փոխարինվել է առաջին կեսից հետո, և, ինչպես հայտնում է L’Equipe-ը, բաց կթողնի ՊՍԺ-ի՝ «Անժեի» դեմ հոկտեմբերի 15-ին կայանալիք խաղը: Նրա փոխարեն փարիզյան ակումբի դարպասը կպաշտպանի Ջանլուիջի Դոնարուման:
Ընթացիկ մրցաշրջանում Նավասը Ֆրանսիայի առաջնության 6 հանդիպման է մասնակցել՝ երկու անգամ դարպասն անառիկ պահելով: