Լոդոնի «Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին գնահատել է «զինագործների» ներկայիս վիճակը․
«Ինձ թվում է՝ վերջին տարիներին նրանց գլխավոր սխալը տրանսֆերային հիմար քաղաքականության մեջ է։ Լավ, դա գումարի հարց է։ Նրանք այնքան միջոցներ չունեն, որքան «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին», բայց այնքան էլ հեռու չեն այդ ակումբներից։ «Արսենալը» դեռ հնարավորություն ունի մեծ ֆուտբոլիստներին իր կողմը գրավելու։ Բայց այն, թե նրանք ինչպես ծախսեցին գումարները վերջին 6-7 տարում ․․․
Ո՞վ է ղեկավարում այդ գործընթացը։ Ես պարզապես հարցնում եմ՝ «Ո՞վ է գլխավորը այդ որոշումները։ Արդյոք նշանակություն ունի՞ գլխավոր մարզչի խոսքը, արդյոք դա նրա՞ պատասխանատվությունն է։ Թե՞ տնօրենների խորհրդից որևէ մեկի։ Ես չեմ հասկանում այն խաղացողների տեսակին, որոնց նրանք գնում են, հատկապես՝ պաշտպանության գծի։
Ես աշխատում եմ այլևս չարձագանքել այնքան էմոցիոնալ, որքան հետևում եմ «Արսենալին»։ Փորձում եմ կտրվել ու էմոցիաներս մի կողմ դնել։ Ես նրանց նայում եմ որպես թիմ։ Ստիպված եմ լինում ինձ ասել՝ ոչ մի լավ բան նրանցից այսօր մի՛ սպասիր։ Ահա թե հիմա ես ոնց եմ նրանց վերաբերվում։ Եթե հեռացնենք «Արսենալ» անվանումը և պարզապես նայենք այդ խաղացողներին ․․․ նրանք միջակ են։ Մրցաշրջանի վերջում եթե ես լինեի ակումբի, Արտետայի և տնօրենների փոխարեն, ապա անկեղծ ասած՝ ես խաղացողների կեսին կվռնդեի։ Ես անկեղծ եմ ասում»,- Պետիի խոսքերն է փոխանցում Ladbrokes-ը։
Միկել Արտետայի սաները ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականն է զբաղեցնում։