ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Չեմպիոնների լիգայի առաջիկա Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղի մասին:
«Մենք խաղում ենք Եվրոպայի ու աշխարհի չեմպիոնների դեմ: Մենք հարգում ենք նրանց, բայց հավատում ենք մեր կարողություններին: Մենք եկել ենք այստեղ հաղթելու: «Բավարիան» լավ կազմակերպված թիմ է, ունի բարձր պաշտպանական գիծ եւ հարձակվողական խաղացողներ, ովքեր կարող են միայնակ որոշել հանդիպման արդյունքը»:
«Բավարիա»-ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 7-ին և կմեկնարկի Երևանի ժանանակով 23:00-ին: