«Բարսելոնայի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն ևս մեկ վիրահատության է ենթարկվել: Բրազիլացու ձախ ծնկի մենիսկն են վիրահատել:
Հիշեցնենք, որ հունվարին կրկին նույն վիրահատությունն էր տարել Կոուտինյոն ու պետք է շարք վերադառնար ապրիլին, բայց այս վիրահատությամբ վերադարձի ժամկետը կրկին կձգձգվի:
Կոուտինյոն «Բարսելոնայում» է 2018 թ-ից: Այս մրցաշրջանում անցկացրած 12 խաղում նա դարձել է 2-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինկակ:
Այս պահին «Բարսան» վաստակած 65 միավորով Լա լիգայում երկրորդն է և առաջատար «Ատլետիկոյին» զիջում է մեկ միավորով: