«Ատալանտայի» կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչը կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է todofichajes.com-ը:
Հաղորդվում է, որ «Միլանը» կապ է հաստատել Բերգամոյի թիմի հետ: Իլիչիչի պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2022 թվականի ամառ, այնպես որ «Ատալանտան» պատրաստ կլինի այս ամառ կիսապաշտպանին բաց թողնել 9 միլիոն եվրոյի դիմաց:
Այս մրցաշրջանում Իլիչիչը 31 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում ՝ խփելով 6 գնդակ: