Ֆրանսիական Լիգա 1-ի 31-րդ տուրում ՊՍԺ-ն պարտվել է «Լիլին»: Հանդիպումը կայացել է Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում և ավարտվել է 0-1 հաշվով:
20-րդ րոպեին հանդիպման միակ գնդակը խփել է հարձակվող Ջոնաթան Դևիդը: 90-րդ րոպեին էլ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը երկրորդ դեղին քարտն է ստացել կոպիտ խաղի համար և հեռացվել է խաղադաշտից: Այնուհետև, մրցավարը հավասարեցրել է կազմերը. «Լիլի» կազմում էլ հեռացվել է Տյագու Ջալոն:
«Լիլը» 66 միավոր է վաստակել ու գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը: ՊՍԺ-ն 63 միավորով նահանջել է երկրորդ հորիզոնականը: