«Լեսթերի» մամուլի ծառայությունը հայտարարել է հարձակվող Կելեչի Իհեանաչոյի հետ պայմանագրի երկարաձգման մասին: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ:
Ընթացիկ մրցաշրջանում Իհեանաչոն անցկացրել է Պրեմիեր լիգայում 16 հանդիպում և 6 գոլ: Նախօրեին նա ճանաչվել է ԱՊԼ-ի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: