Թուրինի «Յուվենտուսը« ցանկանում է վերադարձենլ Մոյզե Քինին, հաղորդում է Tuttosport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, 21-ամյա հարձակվողը, որն այս պահին վարձավճարով հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում, թուրինյան ակումբի տրանսֆերային ցանկում առաջին հորիզոնականում է: Հիշեցնենք, որ «Էվերթոնի« հարձակվողը 2016-2019 թթ. պաշտպանել է «Յուվեի« գույները:
Նախկինում կար ինֆորմացիա, որ Քինի տրանսֆերը ցանկանում է ձեռք բերել նաև ՊՍԺ-ն, իսկ ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն արդեն բանակցում է Մինո Ռայոլայի հետ:
Անգլիական թիմի հետ գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2024 թ.: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 33 խաղում երիտասարդ հարձակվողը դարձել է 17 գոլի հեղինակ: