«Մարսելի» հարձակվող Արկադիուշ Միլիկը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»: Այս մասին հաղորդում է L’Equipe -ը:
«Նապոլիի» ֆուտբոլիստը վարձավճարով է խաղում ֆրանսիական ակումբում՝ մինչև 2022-ի ամառը ՝ այնուհետև 8 միլիոն եվրոյով գնելու պարտավորությամբ:
Ըստ աղբյուրի, ֆուտբոլիստի պայմանագրում կա կետ, որը թույլ է տալիս լեհ ֆուտբոլիստին լքել ֆրանսիական թիմը, եթե ակումբը 12 միլիոն եվրոյի չափով առաջարկ ստանա: