CIES Ֆուտբոլային հետազոտությունների կենտրոնը հրապարակել է վարկանիշային աղյուսակ, որում գնահատել է 2021 թվականի առաջին երեք ամիսների թոփ-5 լիգաների ֆուտբոլիստների ելույթները:
CIES-ը մշակել է եզակի մեթոդաբանություն` խաղացողների կատարողականը համեմատելու համար` անկախ նրանց դիրքից: Այս վարկանիշը գնահատում է այն խաղացողներին, ովքեր 2021 թվականի հունվարի 1-ից ամենաշատ միավորներն են վաստակել ներքին առաջնություններում Եվրոպայի լավագույն 5 լիգաների 98 ակումբներից յուրաքանչյուրի կազմում:
Վարկանիշը ներառում է միայն այն խաղացողներին, ովքեր այս հատվածում խաղադաշտում անցկացրել են թիմերի հանդիպումների 2/3-ը:
Այսպիսով, ամենաբարձր արդյունքը գրանցել է Բարսելոնայի ավագ Լիոնել Մեսսին: Արգենտինացին խաղացել է 998 րոպե, իսկ նրա գործակիցը 100-ից 92,5 է:
Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա», 1106 րոպե — 89,5) և ԺորԺինյոն («Չելսի» — 799 — 89,5): «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիաշը չորրորդ տեղում է (1335 — 89,4), իսկ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հինգերորդն է (1191 — 89,3):