«Մանչեսթեր Սիթին» տնային մարզադաշտի մոտ արձան կկանգնեցնի՝ ի պատիվ հարձակվող Սերխիո Ագուերոյի։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Այսօր արգենտինացի ֆուտբոլիստը հայտարարել է մրցաշրջանի ավարտին թիմից հեռանալու մասին։
Արձան կանգնեցնելու վերաբերյալ որոշման մասին հաղորդել է «Մանչեսթեր Սիթիի» նախագահ Հալդոն ալ Մուբարաքը։ Ավելի վաղ ակումբը նման գնահատանքի էր արժանացրել Դավիդ Սիլվային ու Վենդան Կոմպանիին։
«Ման Սիթիի» ակադեմիայում էլ հատուկ մոզայկա կհավաքվի՝ ի պատիվ Ագուերոյի։