Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականը Նուր-Սուլթանում հյուրընկալվեց Ղազախստանի ընտրանուն ու 2-0 հաշվով հաղթանակ տարավ:
19-րդ րոպեին հաշիվը բացել է ֆրանսիական թիմի հարձակվող Ուսման Դեմբելեն, իսկ առաջին կեսի վերջին րոպեին Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստ Սերգեյ Մալին գրավել է սեփական դարպասը:
Այս հաղթանակի շնորհիվ Ֆրանսիան իր միավորների թիվը հասցրել է 4-ի և գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը: Ղազախստանը, չունենալով ոչ մի միավոր, գտնվում է 5-րդ տեղում: