«Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալի գործակալ Ֆերնանդո Ֆելիչևիչը հայտնել է, որ իր հաճախորդը մտադիր չէ հեռանալ միլանյան ակումբից։
«Նորմալ է, որ նրա մակարդակի խաղացողն այլ ակումբներից առաջարկներ է ունենում, բայց նա մնալու է «Ինտերում»։ Վիդալն ուզում է հաղթել Սկուդետոն այս մրցաշրջանում, իսկ մյուսում՝ հաղթանակ տանել Չեմպիոնների լիգայում։ Նա շուտով խաղադաշտ կվերադառնա վնասվածքներից հետո»,- գործակալի խոսքերն է փոխանցում Goal-ը։