«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից կհեռանա թիմից: Այս մասին հաղորդում է forzaroma.info-ն:
Ըստ աղբյուրի ՝ կողմերը չեն կարող համաձայնության գալ պայմանագրի երկարացման հարցում, որի ժամկետը լրանում է հունիսին:
Նշվում է, որ 48-ամյա մասնագետի նկատմամբ հետաքրրքություն է ցուցաբերում ռուսական «Զենիթը»:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ֆոնսեկան կմնա «Ռոմայում» միայն այն դեպքում, եթե նա հաղթի Եվրոպա լիգան: