ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրում Սլովենիայի հավաքականը Լյուբլյանայում ընդունեց Խորվաթիային ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ:
Միակ գնդակը խաղի 15-րդ րոպեին հեղինակեց Սանդրի Լովրիչը:
H խմբի մյուս խաղում Ռուսաստանի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Մալթայի հետ ու 3-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ: Ռուսաստանի հավաքականի կազմում գոլեր հեղինակեց Արտյոմ Ձյուբան, Մարիո Ֆերնանդեսը և Ալեքսանդր Սոբոլևը:
Կիպրոսի հավաքականն ընդունեց Սլովակիային: Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով:
Առաջին տուրից հետո Ռուսաստանի ընտրանին վաստակած 3 միավորով գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը: Սլովենիան ևս 3 միավոր ունի ու գտնվում է երկրորդ տեղում: Սլովակիան ու Կիպրոսը՝ մեկական միավորով,մրցաշարային աղյուսակի 3-րդ և 4-րդ հորիզոնականներն են զբաղեցնում: Մալթան ու Խորվաթիան եզրափակում են աղյուսակը՝ 0 միավորով: