«Ինտերը» հավակնում է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Հարձակվողի գործող պայմանագիրը «քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտ։ Նշվում է, որ ֆուտբոլիստը չի նախատեսում երկարաձգել պայմանագիրը «Ման Սիթիի» հետ։
Ավելի վաղ Ագուերոյին հավակնում էին նաև «Յուվենտուսը», «Բարսելոնան» ու ՊՍԺ-ն։