«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն ու «Բորուսիա» Դորտմունդի հարձակվող Էրլինգ Հոլանդը շարունակում են մնալ տրանսֆերային թոփ թիրախներ «Ռեալի» համար։
Marca-ն գրում է, որ «արքայական» ակումբում հույս ունեն, որ փողն ամեն ինչ չէ Մբապեի և Հոլանդի համար։ Ֆրանսիացին մերժել է ՊՍժ-ի մի շարք խելահեղ առաջարկներ նոր պայմանագրերի շուրջ ու դա դեռևս 2017 թվականից։ Պայմանագիրը չերկարաձգելու միակ պատճառը Մբապեի ցանկությունն է խաղալ «Ռեալում» մի օր։
«Ռեալում» նաև տեղեկացված են, որ Հոլանդի ցանկության մասին։ Այն է՝ խաղալ «Ռեալում»։ Նորվեգացու գործակալ Մինո Ռայոլան ջանասիրաբար աշխատում է տրանսֆերի ուղղությամբ։ Առաջիկայում սպասվում են նոր լուրեր։