Հայկական արմատներով ռուս թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը, որը Սանկտ-Պետերբուրգի մրցաշարի կազմակերպիչներից ուայլդ-քարտ էր ստացել, դուրս է եկել քառորդ եզրափակիչ՝ 6-4, 6-4 հաշվով հաղթելով Չեխիայի ներկայացուցիչ Կատերժինա Սինյակովային:
Խաղը տևել է 1 ժամ 29 րոպե:
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Գասպարյանը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ալեքսանդրովնայի հետ:
Քառորդ եզրափակչի խաղը կկայանա վաղը՝ մարտի 19-ին: