«Մանչեսթեր Սիթին» ֆավորիտ է «Ասթոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշին ձեռք բերելու համար:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով Գրիլիշի տաղանդի երկրպագու է, անձամբ է հետաքրքրված ֆուտբոլիստի տեղափոխությամբ:
Նախկինում Պեպը կիսապաշտպանին անվանել էր «բացառիկ խաղացող»: «Աստոն Վիլլան» պատրաստ է բաժանվել իր ավագից 100 միլիոն ֆունտ ստեռլինգով, իսկ «Մանչեսթեր Սիթին» միակ ակումբն է, որը ցանկանում է բավարարել «առյուծների» ֆինանսական պահանջները:
Նշվում է, որ «Աստոն Վիլլան» չի խանգարի Գրիլիշի հեռանալուն, եթե պահանջվող գումարը վճարվի:
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում ՝ խփելով 7 գնդակ և կատարելով 12 գոլային փոխանցում: Անցյալ տարվա սեպտեմբերին Գրիլիշը 5 տարով երկարաձգեց պայմանագիրը «Աստոն Վիլլայի» հետ: