Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել է «Ատալանտային» և 3-1 հաշվով հաղթանակ է տարել։ Զինեդին Զիդանի սաները, այս դիմակայությունում առավելության հասնելով ընդհանուր 4-1 հաշվով, դուրս են եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Պատասխան խաղում հաշիվը բացվել է 34-րդ րոպեին․ մադրիդցիների ֆրանսիացի հարձակվող Զինեդին Զիդանը, ստանալով Լուկա Մոդրիչի փոխանցումը, գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը։ «Ռեալի» երկրորդ գոլն իր ակտիվում գրանցել է Սերխիո Ռամոսը․ 60-րդ րոպեին նա անվրեպ է իրացրել նշանակված 11-մետրանոցը։
Խաղավարտին «Ատալանտայի» կազմում մեկ գնդակ ետ է բերել կոլումբացի հարձակվող Լուիս Մուրյելը՝ տուգանայինից կատարած անչափ գեղեցիկ հարվածով դառնալով գոլի հեղինակ։
Րոպեներ անց Մարկո Ասենսիոն, փոխարինման մտնելուց երեք րոպե անց, դրել է հանդիպման վերջակետը․ Լուկասի անհատական անցումներից ու փոխանցումից հետո վերջինս մոտ տարածությունից գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը։