Այսօր՝ մարտի 16-ին, «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մասնակցել է իտալական ակումբի մարզմանը։ Այս մասին հայտնում է Goal.com-ը։
39-ամյա շվեդ ֆուտբոլիստը վերականգնվել է ազդրի վնասվածքից և կարող է մասնակցել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատասխան խաղին։
Հիշեցնենք՝ շվեդ ֆուտբոլիստն առաջին խաղը բաց էր թողել վնասվածքի պատճառով։ Մանչեսթերում կայացած այդ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Պատասխան խաղը կկայանա մարտի 18-ին Միլանում և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին։