VBet Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում «Նոան» հյուրընկալվելիս մրցել է «Ուրարտուի» հետ և 2-0 հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպումը կայացել է «Ուրարտուի» մարզադաշտում:
Հյուրերն աչքի են ընկել 24-րդ և 25-րդ րոպեներին:Նախ Պետրոս Ավետիսյանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու բացել խաղի հաշիվը, ապա Էլիստանո Չիրո Մանգան երկրորդ գնդակն է ուղարկել տանտերերի դարպասը:
Նշենք՝ «Ուրարտուն» առաջին հանդիպումն էր անցկացնում Տիգրան Եսայանի գլխավորությամբ: