«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», Նորվեգիայի հավաքականի նոր ավագն է:
Ազգային հավաքականի նախկին ավագ Ստեֆան Յոհանսենը հայտարարեց ազգային թիմում կարիերան ավարտելու մասին, իսկ փոխավագ Օմար Էլաբդելաուն երկար ժամանակով կբացակայի վնասվածքի պատճառով: