Մարզչական փոփոխությունից հետո «Ուրարտուն» առաջին մարզումն է անցկացրել։ Թիմը նախապատրաստվում է VBET Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Նոայի» հետ առաջին հանդիպմանը:
Խաղը կկայանա մարտի 12-ին «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 17։00-ին։
Հիշեցնենք՝ «Ուրարտուն» օրերս հայտարարեց Ալեքսանդր Գրիգորյանի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին:
«Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Եսայանը։ «Ուրարտու-2»-ից գլխավոր թիմի մարզչական շտաբում է ընդգրկվել Ռոբերտ Արզումանյանը։