Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Սևիլիայի» դեմ պատասխան խաղում (2-2) դուբլ գրանցեց։ Նորվեգացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում արդեն 20 գոլ է խփել։
ESPN-ի փոխանցմամբ՝ Հոլանդից ընդամենը 14 խաղ է պահանջվել 20 գոլ խփելու համար։ Աղբյուրը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել, թե որքան խաղում էին նույնքան գոլ խփել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուներ Կրիշտիանու Ռոնալդուն ու Լիոնել Մեսսին։
Այսպես, Մեսսին 20 գոլ խփել է Չեմպիոնների լիգայի առաջին 40 խաղերում, իսկ Ռոնալդուին պահանջվել է 56 խաղ 20 գոլի շեմը հասնելու համար։