«Ռեալը» լրջորեն հետաքրքրված է «Բորուսիա» Դորտմունդի հարձակվող Էրլինգ Հոլանդի ծառայություններով։ «Արքայական» ակումբը նորվեգացու տրանսֆերը գնելու գլխավոր հավակնորդներից է։
ESPN-ը գրում է, որ «Ռեալը» ցանկանում է առաջիկա ամռանը գնել Հոլանդի տրանսֆերն ու նրան դարձնել թիմի գլխավոր ֆուտբոլիստը։ Նա թոփ առաջնահերթություն է «Ռեալի» համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հոլանդը մտադիր չէ տեղափոխվել «Չելսի», կամ «Բավարիա»։ Նա դեմ չէ «Ռեալ» տեղափոխվելուն։