Լուիս Կավանին՝ ՄՅՈՒ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի հայրը, արձագանքել է շշուկներին այն մասին, որ իր տղան կարող է տեղափոխվել «Բոկա Խունիորս»։
«Էդինսոնը շատ է խոսել Ռիկելմեի հետ («Բոկա Խունիորսի» նախագահ)։ Նա կուզեր խաղալ «Բոկա Խունիորսում»։ Վերջում Էդինսոնը կխաղա Հարավային Ամերիկայում»,- նրա խոսքերն է փոխանցում TyCSports-ի թվիթերյան էջը։