«Լեսթերը» մեծ հետաքրքրություն է ցուցաբերում «Էվերթոնի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի նկատմամբ:
Ըստ Don Balon-ի , «աղվեսների» ղեկավարները ծրագրում են ամռանը ձևակերպել կոլումբացի փլեյմեյքերի տրանսֆերը և ակնկալում են նրան գայթակղել թիմ՝ Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորություն տալով:
Defensa Central հրատարակությունը պնդում է, որ «Էվերթոնը» չի ցանկանում բաց թողնել Խամեսին և նրան «Գուդիսոն Պարկում» պահելու համար նրանք պատրաստվում են պայմանագիր ստորագրել Մադրիդի «Ռեալի» ևս երկու ֆուտբոլիստների հետ ՝ ի դեմս կիսապաշտպաններ Լուկաս Վասկեսի և Իսկոյի: