«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից, հաղորդում է Diario Ole-ն:
Աղբյուրի համաձայն, ուրուգվայցի 34-ամյա հարձակվողը մոտ է «Բոկա Խունիորսի» հետ պայմանագիր կնքելուն:
Աղբյուրը հայտնում է, որ Կավանին «Բոկայի» հետ տարբերակը համարում է իդեալական, քանի որ մանկուց նա համակրում էր այդ թիմին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Կավանիին կվճարի 2 միլիոն եվրո, եթե նրա հետ պայմանագիրը չերկարաձգվի: