Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) չի ճանաչել Վիկտոր Լուկաշենկոյի՝ Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոնում ընտրվելը և երկարաձգել է նրա և Դմիտրի Բասկովի նկատմամբ պատժամիջոցները, հայտնում է ՄՕԿ կայքը:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, նման որոշում է կայացրել ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն, որը նույնպես չի ճանաչել Բասկովի ընտրությունը որպես գործկոմի անդամ:
Վիկտոր Լուկաշենկոյին և Բասկովին առայժմ արգելված է ցանկացած ձևաչափով մասնակցել Օլիմպիական խաղերին:
2020 թվականի դեկտեմբերին ՄՕԿ-ը հայտարարեց, որ կոմիտեն ժամանակավորապես արգելում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որն այն ժամանակ նաև ՕԿ-ի ղեկավարն էր, ինչպես նաև Վիկտոր Լուկաշենկոյին և Դմիտրի Բասկովին, որպես ՕԿ-ի գործադիր կոմիտեի անդամ, մասնակցել ՄՕԿ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր միջոցառումներին, ներառյալ ՝ Օլիմպիական խաղերը: