Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է առցանց խանութի բացման մասին, գրում է ՀԱՕԿ-ը: Այնտեղից կարելի է անցած և ապագա օլիմպիական խաղերին վերաբերող պարագաներ գնել։ Այս մասին հայտնում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը։
Համաշխարհային մարզասերը կարող է ձեռք բերել ձեռք բերել օլիմպիական խորհրդանիշներով ապրանքներ և զգալ օլիմպիզմի կախարդիչ ուժը:
Խանութի արտադրանքը բաժանված է երեք բաժնի. առաջինում ընդգրկված են 2024, 2026 և 2028 թթ-ի օլիմպիական խաղերին նվիրված հավաքածուները, երկրորդը օլիմպիական ժառանգությանն է նվիրված, որտեղ ցուցադրված են անցած խաղերի պարագաներ, իսկ երրորդը նախատեսված է երիտասարդ լսարանի համար և ներառում է ՄՕԿ-ի բրենդային բացառիկ արտադրանքը:
2022 թ-ի ամռանը խանութի տեսականին հասանելի կլինի աշխարհի բոլոր երկրների համար: